Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Իրանն ավելի հզոր լծակներով է մտնում գլոբալ խաղի մեջ

Իրանն ավելի հզոր լծակներով է մտնում գլոբալ խաղի մեջ
04.07.2026 | 20:10

Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները, որոնք կանցկացվեն հուլիսի 4-9-ը, ունեն աշխարհաքաղաքական հստակ ուղերձներ: Առաջին առավել ցայտուն իրողությունն այն է, որ Արևմուտքից ոչ մի երկրի ղեկավար չէր մասնակցում: Սա ցույց է տալիս, որ Թեհրանը, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համատեղ, թշնամի է դիտարկում նաև Եվրոպական Միության պետություններին, որպես պատերազմի սանձազերծման օժանդակողներ: Երկրորդ ուղերձը վերաբերվում է հետխորհրդային տարածքին: Ճիշտ է, Պուտինը չկարողացավ գալ Թեհրան մեզ հայտնի պատճառներով, սակայն Մեդվեդևի գլխավորությամբ պատվիրակության ներկայությունը վկայում է, որ ռուս-իրանական ռազմաքաղաքական համագործակցությունը մնում է առաջնային: Բարձրաստիճան պատվիրակությունները Հարավային Կովկասի, Միջին և Կենտրոնական Ասիայի պետություններից վկայում են, որ Իրանը, շնորհիվ հզոր դիմակայության, դարձել է միջազգային հարաբերությունների ազդեցիկ գործոն: Եթե մինչ պատերազմը ԱՄՆ-Իսրայել դաշինքի նպատակը միջուկային զենքից Իրանին զրկելն էր, ապա ներկա փուլում Իրանը ավելի հզոր լծակներով է մտնում գլոբալ խաղերի մեջ: Եվ դա «Հորմուզի նեղուցի կառավարման իրանական թելադրանքն է»: Սա նոր գլոբալ ազդեցության գործիք է, որը նախկինում Թեհրանը երբևե չի օգտագործել:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 8613

Մեկնաբանություններ